Tert.am-ը գրում է.

Եթե մի փաստաթուղթ է ստորագրվում, ապա այդ փաստաթուղթը, տվյալ դեպքում՝ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը, բխում է երկու կողմերի շահերից: Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով՝ պետք է ենթադրել, որ սա ոչ թե մի կողմի ցանկությունն է կամ շատ մեծ ձգտման արդյունքը, այլ երկուսին էլ դա անհրաժեշտ է: Կողմերից մեկը Եվրամիությունն է, մյուսը՝ Հայաստանը, որ ընդգրկված է Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակում. «Եվրամիությունն իր նպատակներն ունի, դա դեռևս հռչակել է եվրոպական հարևանության քաղաքականության մեջ: Այսինքն՝ նրան պետք է, որ իր ներքին կյանքում ավելի դինամիկ, կայուն, անվտանգ զարգացում երաշխավորի, նրան պետք է, որ շրջապատված լինի կայուն, ժողովրդավարական, կանխատեսելի երկրներով»:

Խոսրով Հարությունյանը հիշեցրել է, որ սկզբում նույնիսկ Մագրեբի՝ հյուսիսաֆրիկյան երկրներն էին այդ հարևանության քաղաքականության մեջ ընդգրկված: Հետագայում Եվրոպական հարևանության քաղաքականությունից ածանցվեց Արևելյան գործընկերության քաղաքականությունը, որի մեջ հետագայում ընդգրկվեցին հիմնականում եվրոպական հատվածի երկրները, այդ թվում՝ Հայաստանը:

«Եվրամիությունը շահագրգռված է ի դեմ Հայաստանի տեսնել մի երկրի, որտեղ քաղաքական կյանքը, տնտեսական կյանքը, հանրային կյանքը, ընդհանուր առմամբ, իր կառուցվածքով, ստանդարտներով շատ մոտ է եվրոպականին և նույնիսկ նպաստավոր՝ խորը, համապարփակ համագործակցության համար»,-վերլուծել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել