Սա համարվում է այն նիզակի սայրը (շեղբը), որով հռոմեացի լեգիոներ Լոնգինը ստուգել է Քրիստոսի մահացած լինելը, երբ Աստծո որդին գամված էր խաչին: Այս սայրը պահպանվում է Էջմիածնում և մեր եկեղեցականների կողմից համարվում է իրական: Իրական, քանի որ աշխարհում կան 5-6 այսպիսի սայրեր, որոնք համարվել են կեղծ, այդ թվում՝ մեր եկեղեցու հայրերի կարծիքով: Ասեմ, որ իրական սայրը քրիստոնեական եկեղեցու կողմից «սրբացվել» է և ընդունվել որպես հրաշագործ: Առանց այս վերջին երևույթին անդրադառնալու հռետորական հարց մեր եկեղեցու հայրերին. որտե՞ղ են տեսել այդպիսի տեսքի նիզակի սայր, որը սուր ծայրամասում լիներ այդքան լայն և «ներսում» էլ խաչ ունենար, երբ խաչը դեռևս չէր դարձել քրիստոնեության խորհրդանիշը (ենթադրվում է, որ հետագայում այն չի ձևափոխվել): Ի դեպ՝ Գուգլի «հռոմեական լեգեոներների նիզակներ» որոնումը նման նիզակ չի տալիս, եթե անտեսենք հենց Էջմիածնում պահպանվողը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել