Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները չեն կողմնորոշվել դինամիկայի հարցում, այդ մասին վկայում են առևտրի տվյալները։

Գազետա.ռու-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,74%-ով՝  կազմելով  58,45  դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հունվարյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,25%-ով՝ հասնելով բարելի համար 63,39 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել