Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» և Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որը վարձակալության հիմունքներով պաշտպանում է «Բավարիայի» գույները, չի ցանկանում վերադառնալ «Արքայական ակումբ»:

Այս մասին հայտնել է կոլումբացի երգիչ Պիպե Պելայեսը, ով Ռոդրիգեսի մտերիմ ընկերն է.

«Վերջին անգամ, երբ ես Խամեսին հարցրի «Ռեալի» մասին, նա պատասխանեց, որ չի ցանկանում վերադառնալ այնտեղ: Եվ ես այլևս ոչ մի հարց չտվեցի նրան: Միայն հարցրի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Խամեսն էլ պատասխանեց, որ չգիտի` ընգծելով, որ կարող է հայտնել միայն «Ռեալ» չվերադառնալու ցանկության մասին»,- Պելայեսի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Հիշեցնենք` Խամեսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը, իսկ նրա վարձակալական պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականի հունիսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել