Armsport.am-ը գրում է.

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբինյոն հերքում է, թե ինքը մասնակցություն է ունեցել բռնաբարությանը, որի մեջ մեղադրում են իրեն և ևս 5 մարդու:

Երեկ հայտնի դարձավ, որ 33-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման.

«Instagram»-ի իր էջում Ռոբինյոն նշել է, որ ոչի մի առնչություն չունի տարիներ առաջ տեղի ունեցածի հետ.

«Բոլոր իրավական միջոցները ձեռնարկված են, ֆուտբոլիստի փաստաբանները կբողոքարկեն դատարանի վճիռը»,- հայտնում է «The Irish Times»-ը: 

Անձամբ ֆուտբոլիստը հայտարարությամբ է հանդես եկել բրազիլական ԶԼՄ-ներում.

«Այս մասին կխոսեմ առաջին և վերջին անգամ, քանի որ ես սիրում և հարգում եմ իմ ընտանիքը: Երբեք նման բաների մասնակից չեմ եղել: Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, պատկերացում ունեն, թե ես ինչպիսի մարդ եմ: Շնորհակալ եմ Աստծուն այն հիանալի ընտանիքի համար, որը ես ունեմ: Իմ կինն ու երեխաները հիանալի են: Նրանք հավատում են ինձ»,- ասել է Ռոբինյոն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Միլանի» նախկին ֆուտբոլիստը մեղավոր է ճանաչվել խմբակային բռնաբարության մեջ, որը կայացել է 2013 թվականի հունվարի 22-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել