Aysor.am-ը գրում է.

Վաղ առավոտից ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ հաքերները կոտրել են Հայաստանի ազգային հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Facebook-յան էջը։

Իրականում, հաքերները ոչ մի կապ չունեն Հենրիխ Մխիթարյանի Facebook-յան տարօրինակ էջի հետ. այս ամենի «մեղավորները» երեխաներն են։

«Օրվա դրական լուրը. երեխաները իրենց հսկողության տակ են վերցրել իմ Facebook-յան էջը՝ Երեխաների համաշխարհային օրվա առթիվ», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հենրիխ Մխիթարյանը։

«Ինչպես գիտեք, նոյեմբերի 20-ին նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման օրն է։ Այդ առթիվ աշխարհի տարբեր երկրներում մի շարք միջոցառումներ են անցկացվել՝ լսելի դարձնելով երեխաների ձայնը», - Aysor.am-ին պարզաբանեցին «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի հայաստանյան գրասենյակից, որոնց նախաձեռնությամբ էլ Մխիթարյանի Facebook-յան էջը մի քանի օր վարելու են երեխաները։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել