««Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ գրել էր, որ անցած տարեվերջին՝ Ամանո­րի նախաշեմին, Երևանի քաղաքապե­տի կարգադրությամբ քաղաքապետա­րանի աշխատակազմին, այսպես կոչ­ված, 13-րդ աշխատավարձ է հատկաց­վել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր քաղաքապետարան և հետաքրքրվել՝ այս տարի 13-րդ աշխատավարձի հատ­կացում նախատեսվո՞ւմ է, թե ոչ: Մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են. «Ղեկավարվելով Հա­մայնքային ծառայության մասին ՀՀ օրեն­քի 31-րդ հոդվածի 1 մասի բ) կետով՝ յու­րաքանչյուր տարի (տարեկան 1 անգամ) ծառայողական պարտականությունները պատշաճ և որակյալ կատարելու համար քաղաքապետարանի բոլոր աշխատա­կիցներին հատկացվում է միանվագ դրա­մական պարգևատրում՝ 1 ամսվա աշխա­տավարձի չափով: Բացառություն են կազմում այն աշխատակիցները, որոնց նկատմամբ տվյալ տարվա ընթացքում կիրառվել է կարգապահական տույժ, և այն պարգևատրման ժամանակահատ­վածում դեռևս գտնվել է ուժի մեջ»: Ասել է թե՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու իր տեղակալները ևս կստանան 13-րդ աշխատավարձ: Նշենք, որ վերջին շա­բաթվա ընթացքում ԱԺ աշխատակազմի շրջանում լուրեր են շրջանառվում, որ այս տարի իրենք չեն ստանալու 13-րդ աշխատավարձ: «Ժողովուրդ» օրաթեր­թը այս մասին ԱԺ-ին հարցում էր ուղար­կել, բայց Հանրային կապերի վարչությու­նը, սովորության համաձայն, ձգձգում է պատասխանի տրամադրումը: Չնայած չի բացառվում, որ ԱԺ նոր ղեկավարությունն այս տարի, այնուամենայնիվ հատկացնի 13-րդ աշխատավարձը, որպեսզի հենց սկզբից «վատամարդ դուրս չգա»,- գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել