«ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով արդեն 5-րդ օրն է հացադուլի մեջ է և պահանջում է, որպեսզի իրեն ձևաթուղթ տրամադրվի սահմա­նադրական փոփոխություններ նախաձեռնելու նպատակով, կդիմի գլխավոր դատախազին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար՝ պաշ­տոնեական դիրքը չարաշահե­լու, քաղաքացիների իրա­վունքները ոտնահարելու մա­սով գործողություններ կատա­րելու կամ անգործություն դրսևորելու հարցով: «ԿԸՀ-ն իրավունք չունի, հղում կատա­րելով ինչ-որ օրենքի բացակա­յությանը, սահմանափակել մեր իրավունքները: Այստեղ շատ կարևոր է այն, որ ՀՀ-ն միջազգային պարտավորվա­ծություններ ունի, որոնք օրեն­քից բարձր են, և Տիգրան Մուկուչյանը, փաստորեն, հա­կադրվում է ՀՀ ընդունած գե­րակա օրենքներին»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Հայրիկյանը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել