«ՊԵԿ կազմակերպման և հսկո­ղության վարչության հարկա­յին հսկողության բաժնի պետ է նշա­նակվել Հարություն Դարբինյանը:

Նա նախկին պատգամավոր Արսեն Դարբինյանի որդին է՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ազգականը: Դարբինյանի եկամուտների հայտարարագրում նշված է 2 հողամաս, բնակելի տուն՝ հողամասի վրա, 3 մեքենա՝ MERCEDES-BENZ G500, MERCEDES-BENZ Տ 430 Լ, HONDA FIT 1.3: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա հայտարարագրել է 8 մլն. դրամ, 17 հազար դոլար, թեև աշխատավարձից ստացած եկամուտը մոտ 2,5 մլն. է, ավելի քան 2 մլն. դրամ եկամուտ էլ ստա­ցել է փոխառություններից»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել