168.am-ը գրում է

Էդինբուրգի համալսարանի մասնագետները ենթադրում են, որ Երկրի վրա կյանքը կարող Է բերված լինել տիեզերական փոշու հոսքերով:

Այդ մասին հայտնել է Phys.org ռեսուրսը: Գիտնականները կարծում են, որ տիեզերական փոշու ուժեղ հոսքերը, որոնք տեղափոխվում են վայրկյանում մինչեւ 70 կիլոմետր արագությամբ, կարող են մանրագույն կենդանի օրգանիզմներ տեղափոխել:

Մասնավորապես, փորձագետները հայտարարում են, որ տիեզերական փոշին, որը մշտապես «ռմբահարում է» Երկրի մթնոլորտը, կարող է Երկրի ձգողականության սահմաններից այն կողմ տանել մանր մասնիկներ, որոնք գտնվում են մակերեւույթից 150 կիլոմետր եւ ավելի բարձրության վրա, եւ դրանք վերջին հաշվով կհասնեն այլ մոլորակներ:

Հետազոտողները պնդում են, որ նման բան կարող է տեղի ունենալ նաեւ այլ մոլորակների վրա, ինչի հետեւանքով կենդանի օրգանիզմները կարող են մի երկնային մարմնից հայտնվել մյուսի վրա: Ավելի վաղ գիտնականները կարծում էին, թե մի մոլորակից մյուսը կենդանի էակաների միակ «փոխադրիչն» աստղակերպներն են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել