tert.am-ը գրում է

Պակիստանցի դերասանուհի Իրտիզա Ռուբաբը, ով հայտնի է Մեերա բեմական անունով, վերջին 7 տարին անցկացրել է ապացուցելով, որ ամուսնացած չէ:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, 40-ամյա դերասանուհին 2009 թվականից հայտնվել է դատարանում, երբ Աթեք Ռահման անունով տղամարդը, լուսանկարներ և ամուսնության վկայական ցուցադրելով, լրագրողներին տեղեկացրել էր, որ Մեերան իր կինն է, ինչպես նաև դատարան էր դիմել:

Նա բողոքում էր, կինն իրեն երբեք չի ընդունել՝ շարունակելով պնդել, որ միայնակ է: Տղամարդը պահանջել է, որ դատարանը նրան թույլ չտա ամուսնանալ առանց ամուսնալուծության, բացի այդ, նա հավակնում էր դառնալ դերասանուհու բնակարանի կեսի սեփականատերը:

Ռահմանը նույնիսկ պահանջել է կուսության հետազոտություն անցկացնել՝ ապացուցելու համար, որ նա ամուսնացած է։

7 տարվա պայքարից հետո պակիստանուհուն հաջողվել է ամուսնության թույլտվություն ստանալ, սակայն գործի քննությունը դեռևս չի ավարտվել: Դատարանը պետք է պարզի ամուսնության վկայականի իսկությունը, իսկ վերջնական որոշումը կկայացնի դեկտեմբերի 30-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել