Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոս Նասիմի Աղաևը Twitter-ում զայրացած գրառում է կատարել, թե «հայերը հեռուստամարաթոն են անցկացնում, գումար հավաքում սովորական ամերիկաբնակ հայերից Ադրբեջանի օկուպացված տարածքների համար...»:

Շատ են նյարդայնանում ադրբեջանցիները, այնքան շատ, որ այլևս չեն կարողանում դիվանագիտական խողովակների ճաքերը թաքցնել: Արցախի շենացումը Ադրբեջանի թուլացումն է. սա ապացուցված ճշմարտություն է: Արցախը մեր պատմության այն եզակի էջերից է, երբ ոչ թե մենք ենք հեռվից նայում ու կարոտում, այլ մեր թշնամին է նայում այն հողին, որը իրավամբ, պատմականորեն և ուժով մեզ է պատկանում:

Այսօր պետք է հզորացնել Արցախը նաև տնտեսությամբ. երկիրը ոտքի վրա է միայն տնտեսությամբ: Դիվանագիտություն, քաղաքականություն, կրթություն, մշակույթ, բանակ և մյուս բոլոր ոլորտները ածանցյալ են տնտեսությունից: Եթե երկիրը աղքատ է, որևէ ուղղություն չի կարող զարգացում ապրել:

Մասնակցենք հեռուստամարաթոնին մեր հնարավորության թեկուզ նվազագույն չափով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել