Ֆինլանդիայում Fazer ընկերությունը նոյեմբերի 24-ից կսկսի հացի վաճառք, որը կպատրաստվի միջատների օգտագործմամբ։
Ընկերությունում նշել են, որ նման արտադրանքն իր տեսակի մեջ առաջինն է աշխարհում։ Մեկ հացի պատրաստման համար օգտագործվում է 70 չորացված ծղրիդ, որոնք մանրացվում են ու ավելացվում ալյուրին։
«Ծղրիդներից պատրաստված հացը սպիտակուցի հիանալի աղբյուր է, բացի այդ՝ միջատներում պարունակվում են օգտակար ճարպաթթուներ, կալցիում, երկաթ և վիտամին В12»,- ասել է ընկերության նորարարությունների հարցերով տնօրեն Յուհանի Սիբակովը։

Image result
Ընկերությունը հայեցակարգը մշակել է 2016 թվականի ամռանից և սպասել համապատասխան օրենքի ընդունման՝ այդ մթերքի արտադրություն սկսելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել