Panorama.am-ը գրում է.

Թբիլիսիում անցկացված հակաահաբեկչական հատուկ գործողության հետևանքով ութ բնակարան լիովին վերականգնման կարիք ունի: Տեղական ինքնակառավարման մարմինները, ըստ «Գրուզիա օնլայն»-ի, հայտարարել են, որ տուժած բնակիչներին աջակցելու են՝ տրամադրելով օթևան ու նյութական աջակցություն:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են փորձագետները, աշխատանքների ավարտից հետո՝ հաջորդ օրերին առավելագույնս արագ աջակցություն կտրամադրվի բնակիչներին: Աղբյուրը նշում է, որ շենքի հարևանությամբ շարունակում են հերթապահություն իրականացնել հատուկ նշանակության ուժերը, հրշեջ-փրկարարները: Փողոցում ուժեղացված հսկողություն է իրականացվում, այնտեղ կարող են մուտք գործել միայն իրավապահները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել