Armtimes.com-ը գրում է.

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է այն տեղեկատվությունը, որ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողի դիակ են հայտրաբերել:   

Այս մասին հաղորդում է haqqin.az-ը: Ավելի վաղ այդ մասին հայտնել էր Հայաստանի ՊՆ-ն:

Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ հայտնաբերվածը Նախիջեւանի Սադարակի շրջանից զորակոչված Բախրուզ Պյարզիվ օղլու Ջալիլբեյլիի դին է:  

Նշվում է, որ զինծառայողը ռազմական հանցագործություն կատարելուց հետո ինքնակամ լքել է ծառայության վայրը: «Այս պահին շարունակվում է հետաքննությունը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արեւմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել