Armtimes.com-ը գրում է.

Հայաստանը և Եվրամիությունը պատրաստ են համապարփակ և ընդլայնված գործակցության մասին շրջանակային համաձայանգիր ստորագրել: Փորձագետները կարծում են, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք «Արևելայն գործընկերության» գագաթնաժողովում Հայաստանի և ԵՄ` մերձենալու երկրորդ փորձը կհաջողվի, գրում է Deutsche Welle-ն «Հայաստանի և ԵՄ մերձեցում. երկրորդ փորձ» վերնագրով հոդվածում.

«2013-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շատերի համար անսպասելի նախապատվությունը տվեց ԵՏՄ-ին՝ բացառելով ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Որոշ դիտորդներ կարծում են, որ Սարգսյանը ստիպված էր կտրուկ շրջադարձ կատարել դեպի ԵՏՄ Մոսկվայի ճնշման պատճառով: Եվրոպայում դա հիասթափություն առաջացրեց, սակայն ԵՄ գործակցությունը Հայաստանի հետ չկասեցվեց: Հիմա գործը հասել է նոր համաձայնագրի ստորագրմանը:

Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը կարծում է, որ այս անգամ 2013-ի սցենարը անհավանական է, քանի որ Հայաստանը հաստատել է համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամությունը, ինչպես նաև Եվրահանձնաժողովի հետ միասին հրապարակել է ամբողջական տեքստը: Ըստ նրա, դա վկայում է այն մասին, որ Երևանը հետ չի կանգնի իր որոշումից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել