«Բազիլ Մոհամեդը՝ Բիրմինգհեմից, նոյեմբերի 15-ին մահացել է մանկական հիվանդանոցի սպասասրահում»,- հայտնում է BBC-ն: Տղան տառապել է հազվագյուտ բնածին հիվանդությամբ՝ Ուոլքոթ-Ռալիսոնի համախտանիշով, որը հանգեցնում է լյարդի և երիկամների վնասման:

3 տարեկան Բազիլ Մոհամեդն ի ծնե տառապել է շաքարային դիաբետով և ստիպված է եղել պարբերաբար բժշկի գնալ: Երբ տղան հերթական անգամ վատ է զգացել, նրա հայրը՝ Մուավայը, անմիջապես որդուն հիվանդանոց է տարել: Մինչ Բազիլը սպասել է բժշկի ընդունելությանը, նրա վիճակն ավելի ու ավելի է վատացել, նրա հայրը դիմել է կլինիկայի անձնակազմին:

«Ես գնացի նրանց մոտ և ասացի, որ իմ որդին մահանում է: Նրանք հարցրին. «Ի՞նչ նկատի ունես»: Ես ասացի, որ Բազիլը կմահանա, եթե բժիշկը նրան շուտով չընդունի»,- հիշում է հայրը:

Տղան չի դիմացել մինչև բժիշկների օգնությունը՝ մեկ ժամ անց մահացել է հոր ձեռքերի մեջ: Հիմա Մուավայը պահանջում է, որ հիվանդանոցը փոխի սպասող հիվանդներին հետևելու համակարգը: Հիվանդանոցի ղեկավարությունը նրան խոստացել է հետաքննել դեպքը և «ամենախորը ցավակցություն է հայտնել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել