Armsport.am-ը գրում է.

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը նշել է, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան:

«Հնարավոր է՝ ավարտեմ կարիերաս ընթացիկ մրցաշրջանից հետո: Չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում: Ամեն ինչ հնարավոր է:

Կփորձեմ ամեն խաղ անցկացնել բարձր մակարդակով»,- հոլանդացու խոսքն է մեջբերում գերմանական «Bild»-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոբենը մասնակցել է 18 հանդիպման, դարձել 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել