Ընդամենը հարկավոր է մեկ անգամ փորձել, որ այսուհետ ինքներդ պատրաստեք կոնյակը: Յուրահատուկ համ և հաճելի բույր:

Բաղադրիչներ
Օղի - 1,5 լ
Սև սալորաչիր - 3 հատ
Մեխակ - 5 հատ
Շաքարավազ - 100գր
Չոր թեյի խոտ - 2 ճ/գ
Վանիլ - կես տուփ

Պատրաստումը
1. Բոլոր բաղադրիչները, բացի օղուց, խառնում ենք բանկայի մեջ, այնուհետև վրան 1,5 լիտր օղի լցնում:
2. Լավ թափահարում ենք և դնում բանկան մութ տեղում 3 օր: Ընդ որում՝ ամեն օր այն թափահարում ենք: Մի վախեցեք, եթե սկզբից այն պղտորվի:

3. 3 օր անց քամեք և վայելեք ձեր պատրաստած կոնյակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել