Երիտասարդ դերասանուհի Տաթև Հովակիմյանի դեբյուտը կինոաշխարհ եղավ «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմով, որտեղ նա մարմնավորում էր գլխավոր հերուսուհուն: Այնուհետև «Անավարտ թռիչք»-ին հաջորդեց «Երկրաշարժ»-ը: Տաթևը սկզբունքորեն սերիալներում չի նկարահանվում: BlogNews.am-ը զրուցել է դերասանուհու հետ ու փորձել պարզել պատճառը:

Պարզվում է՝ դերասանուհին այս ոլորտում առաջարկների պակաս չունի, բայց դեռ իրեն հեռուստասերիալներում չի տեսնում. «Որևէ պատճառ չկա սերիալներում չնկարահանվելու համար, պատճառը միայն իմ մեջ է, ուղղակի չեմ ուզում խաղալ ու վերջ: Ինձ դեռևս չեմ տեսնում սերիալներում: Առաջարկներ, իհարկե, եղել են 20 մասից բաղկացած սերիալների, բայց չեմ համաձայնվել: Խնդիր կա, որը չեմ կարողանում հաղթահարել իմ մեջ: Ժամանակը ցույց կտա, գուցե հետո մտափոխվեմ»:

Հարցին՝ գուցե պատճառը ստանդարտ սյուժեներն ու չտարբերվող կերպարներն են, դերասանուհին պատասխանեց. «Չեմ ուզում վատ բաներ ասել սերիալների մասին, իմ մեջ է խնդիրը: Կերպարային առումով պետք է հետաքրքրի ինձ դերը, որ համաձայնեմ: Ուղղակի չի գրավում, որ ես կարողանամ այդքան ժամանակ խաղալ այդ կերպարը: Իմը չեմ գտել»:

11224416_1012896322107813_2575626942043283865_n

Դերասանուհին այժմ ավելի շատ ժամանակ անցկացնում է թատրոնում, բայց նաև խոստանում, որ շուտով  նորություններ կլինեն. «Ներկա պահին ոչ մի տեղ չեմ նկարահանվում, բայց առաջիկայում, իհարկե, նորություններ կլինեն, որոնց մասին այս պահին չեմ խոսի, քանի դեռ հստակ պայմանավորվածություններ չկան»:

Տաթևը վերջերս փարաջանովյան մոտիվներով գեղեցիկ ֆոտոշարք էր ներկայացրել՝ «Սպիտակ վարդեր»: Պահն օգտագործելով՝ դերասանուհու հետ խոսեցինք նաև ֆոտոշարքի գաղափարի մասին. «Շատ եմ սիրում Փարաջանովին: Ընկերներս միշտ ասում են, որ եթե նա ողջ լիներ, հնարավոր է՝ քեզ նկարեր: Ու հենց այդ միտքն ունենալով ընկերոջս՝  ռեժիսոր-նկարիչ Դավիթ Ներկարյանի հետ որոշեցինք փարաջանովյան մոտիվներով գեղեցիկ ֆոտոշարք անել: Միասին աշխատեցինք շատ հաճելի մթնոլորտում: Գեղեցիկ ֆոտոշարքը վերջում ստացվեց փոքրիկ հոլովակ»:

21742946_1635099756554130_4016751544731110880_n21078698_1614158575314915_7727629425718520687_n

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել