Բաղադրիչներ՝

Խմոր՝

  • Կարագ - 120 գրամ,
  • Շաքար - 60 գրամ,
  • Ալյուր - 240 գրամ,
  • Կակաո - 1 ճաշի գդալ,
  • Փխրեցուցիչ - 2 թեյի գդալ,
  • Եփած խտացրած կաթ - 1 տարա։

Վերին շերտ՝
Մուգ շոկոլադ - 150 գրամ,
Կարագ - 30 գրամ։

Պատրաստման եղանակը

Քայլ 1․ Հարել փափկացրած կարագը շաքարի հետ։ Ավելացրեք ալյուրը կակաոին և խառնեք։ Դրեք այդ ամենը պատրաստած ֆորմայի մեջ, ծակծկել պատառաքաղով ամբողջ վերին շերտը և դնել սառնարանում 10-15 րոպե։

Քայլ 2․ Մինչև հիմնական խմորը սառչում է, տաքացրեք ջեռոցը 180 աստիճանի տակ։ Դրեք ֆորման ջեռոցի մեջ և եփեք 20 րոպե, մինչև ամրանա և ստանա թեթև շագանակագույն գույն (շատ չեփեք)։
Քայլ 3․ Հանեք, թողեք ամբողջովին սառի։ Այնուհետև քսեք խտացրած կաթը հավասար շերտով։ Դրեք այն սառնարանում մեկ ժամ։
Քայլ 4․ Շոկոլադե շերտի համար լցրեք շոկոլադն ամանի մեջ և պահեք գոլորշու վրա։ Ավելացրեք փափկացրած կարագ, խառնեք այնքան ժամանակ, մինչև ստանաք միատարր զանգված և վերին շերտի վրա լցրեք խտացրած կաթ, հավասարեցրեք և նորից դրեք սառնարանի մեջ։ Երբ շոկոլադը կսառչի, կտրեք այն չափաբաժինների։

Բարի ախորժակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել