Արծիվների մասին էի կարդում, ասում է՝ ապրում են մինչև 70 տարի։ Զույգի ընտրությունը կատարում են էգերը (չնայած մեզ մոտ էլ է այդպես)։ Էգը բերանից փայտի կտոր է գցում թռիչքի ժամանակ, որձը պիտի հասցնի վերցնի։ Վերցնելով հասցնում է էգին, սա նորից է գցում ցած, էդպես մի քանի անգամ։ Իրականում սա կապրիզ չի, սրանով ստուգում է որձի հմտությունները, քանի որ ձագերին թռչել սովորեցնելիս շատ են ընկնում, որձը պիտի հասցնի բռնի, որ չսատկեն։ Զուգավորվում են օդում, թուխս են նստում 35-40 օր, նստում է էգը, սննդով ապահովում է արուն։ 70 տարվա մեջ գրեթե չեն լքում իրար։ Մի խոսքով՝ իզուր չեն ասում՝ թռչունների արքա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել