Yerkir.am-ը գրում է.

Լրագրողների հետ զրույցում  Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձել է Սիրիայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Նրա կարծիքով` Սիրիայի շուրջ զարգացումները մտել են նոր փուլ` ետպատերազմյան, խաղաղ փուլ: Նա միևնույն ժամանակ նշեց, որ դեռ վաղ է կանխատեսւոմներ անել, արդյո՞ք խաղաղ կարգավորման գործընթացը հաջողությամբ կավարտվի, թե ոչ, բայց ըստ նրա, ամեն դեպքում հույսեր կան:

Այդ հույսերը նա պայմանավորեց մի քանի հանգամանքներով:

«Ասատանայի գործընթացը հնարավորություն է տվել, որ Թուրքիայի, Իրանի, և Ռուսաստանի գործադրած ջանքերը Սիրիայում կարող է հաջողությամբ պսակվել: Այդ գործընթացըով Սիրիայի տարածքը համարյա ամբողջությամբ ազատագրվեց իսլամական պետությունից»,- ասաց նա:

Երկրորդ դրական գործոնն ըստ Սաֆրաստյանի այն է, որ խաղաղ կարգավորման գործընթացը պետք է տեղի ունենա ոչ միայն այս երեք երկրների ձևաչափով, այլ պետք է տեղի ունենա ՄԱԿ-ի անմիջական ղեկավարության ներքո:

Բացի այդ, բանախոսը նշեց, որ նախապտարստում են Սիրիայի ազագյին երկկխոսության կոնգրես կազմակերպել, որտեղ պետք է մասնակցեն բոլոր այն ուեժրը, որոնք շահագրգռված են, որ Սիրիան պահպանվի որպես միասնական պետություն: «Այս կոնգրեսը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերին, եթե հաջողվի այն իրականացնել ապա խաղաղ կարգավորման գործընթացն ավելի հստակ կգնա առաջ»,- ասաց նա:

Սակայն, նա ընդգծեց, որ դա շատ դժվար խնդիր է, քանի որ կան նաև բացասական գործոնները: «Տարբեր ուժեր որոնք ներգրավված են Սիրիայի ճգնաժամի մեջ ունեն իրարամերժ շահեր և ձգտումներ»,- ասաց նա, ապա օրինակ բերեց Թուրքիային:  

«Թուրքիան նպատակ է դրել տապալել Ասադին և թույլ չտալ քրդերին ակտիվանալ այդտեղ: Թուրքիան ավելի շատ կենտրոնանում է քրդական խնդրի վրա, Թուրքիայի պահանջն այն է, որ քրդական տարածքները կառավարող քաղաքական ուժը չմասնակցի երկկխոսության կոնգրեսին: Սաուդյան Արաբիան ևս չի ցանկանում որ Ասադը մասնակցի այդ կոնգրեսին: Իսկ ահա Իրանը, որ ռեալ ուժ է Սիրիայում պահանջում է, որ Սիրիայից դուրս բերվեն այն օտար ուժերը, որոնք գտնվում են Սիրիայի տարածքում չունենալով սիրիական կառավարության հրավերը, դա վերաբերում է ամերիկյան հատուկ ուժերի ներկայացուցիչներին»,- բացատրեց նա:

Ապա բանախոսը հավելեց, որ հաշվի առնելով բարդությունը համոզված չէ, որ այս գործընթացը կունենա հաջող ընթացք: «Պետք է սպասել, արդյո՞ք առաջին հերթին կհաջողի այս երկխոսության  կոնգրեսը Սոչիում հրավիրել թե ոչ»,- եզրափակեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել