Yerkir.am-ը գրում է.

Բրյուսելում մեկնարկում են Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովները, որին մասնակցում են Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների առաջնորդները եւ կառավարությունների ղեկավարները, Եվրոպական ժողովրդական կուսակցությունում ներգրավված ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրախորհրդարանի նախագահները՝ Դոնալդ Տուսկը, Ժան-Կլոդ Յունկերը եւ Անտոնիո Տայանին:

Գագաթաժողովներին մասնակցում է նաեւ Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանը: Նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Բելգիայի Թագավոր Ֆիլիպի եւ վարչապետ Շառլ Միշելի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել