168.am-ը գրում է 

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի (1874 – 1965) ստեղծած վերջին կտավը 357 հազար ֆունտ ստեռլինգով (473,6 հազար դոլարով) վաճառվել է աճուրդով: Այս մասին,, ՏԱՍՍ-ին հայտնել են Sotheby՚s աճուրդային տանը, որը նոյեմբերի 21-ին աճուրդ է անցկացրել Լոնդոնում:

«Ոսկե ձկնիկներով լճակ Չարթուելում» նկարը, որը Չերչիլն ստեղծել է մոտավորապես 1962 թվականին, այսինքն՝ մահվանից երեք տարի առաջ, գնահատվել էր 50-80 հազար ֆունտ ստեռլինգ (շուրջ 66 – 105 հազար դոլար):

Բրիտանացի քաղաքական գործիչը վրձինը ձեռքն է վերցրել համեմատաբար ուշ՝ 40 տարեկանում: Նկարչությամբ նա շարունակել է զբաղվել է իր ամբողջ կյանքում՝ թողնելով 544 նկար, հիմնականում բնանկարներ եւ քաղաքային տեսարաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել