Մեզանից շատերն ուղղակի չեն պատկերացնում իրենց օրն առանց քաղցրեղենի և օգտագործում են շաքար պարունակող մթերքներ՝ առանց պատկերացնելու դրանց վնասակար հետևանքները։ Եվ խոսքը ոչ միայն ավելորդ քաշի ու կարիեսի, այլև անբուժելի ու մահացու հիվանդությունների մասին է։ Իհարկե, գլյուկոզան անհրաժեշտ է օրգանիզմին, սակայն խելամիտ չափաքանակով։ Բժիշկները վստահեցնում են, որ կանանց օրական 50 գրամ շաքարը բավական է, տղամարդկանց՝ 60 գրամ։ Չենք մոռանում, որ այդ շաքարը պարունակվում է նաև հացի, սոուսների, մրգերի, բանջարեղենի մեջ։ Այն կրճատելու 10 պարզ տարբերակները ներկայացնում ենք ձեզ․

1․ Օգտագործեք քաղցր բանջարեղեն՝ շաքարավազի փոխարեն։

Ճակնդեղ, բատատ, բուլղարական պղպեղ․ սկզբում շատ ջանք կպահանջվի քաղցրից հրաժարվելու համար, բայց ցանկության դեպքում միանգամից կերեք ճակնդեղը։

2․ Փորձարկեք խոտաբուսային թեյերը։

Խոտաբուսային թեյերն ունեն թարմացնող հատկություն, որոնցից շատերն էլ ունեն քաղցր համ։ Կարող եք փոխարինել դրանցով այն տաք ըմպելիքները, որ խմում եք շաքարի չարաշահումով։

3․ Ուշադրություն դարձրեք մթերքների որակին։

Երբ մի բան ջնջում ենք մեր կյանքից, պետք է այն փոխարինենք մեկ այլ բանով։ Բացառելով շաքարը՝ փորձեք հասկանալ՝ ինչի պահանջ ունի ձեր օրգանիզմը։

4․ Ապակենտրոնացրեք ձեր ուշադրությունը։

Երբ ցանկանում եք որևէ քաղցր բան ուտել, միանգամից գնացեք զբոսանքի, ատամները լվանալու, մաքրություն անելու, մի բաժակ ջուր խմեք։ Փորձեք ուշադրությունը շեղել և կառավարել ձեր էմոցիաները։

5․ Ավելի շատ շփվեք ընկերների  հետ։

Ձգտումը դեպի քաղցրը կարող է առաջանալ շփման պակասից։ Փորձեք լրացնել այդ պակասը և ավելի հեշտ կհրաժարվեք քաղցրից։

6․ Ուսումնասիրեք բաղադրությունը։

Դուք նույնիսկ կարող եք չպատկերացնել, որ հացը, սոուսը և նմանատիպ մթերքները կարող են պարունակել շաքար։ Ուշադիր զննեք բաղադրությունն ուտելուց առաջ։

7․ Փորձեք հեռու մնալ «արտահայտված» համերից։

Շատ դառը կամ շատ կծու մթերքները ստիպում են ձեր օրգանիզմին քաղցրի ձգտել։

8․ Դարչին օգտագործեք։

Հայտնի է, որ դարչինը հավասարակշռության է բերում արյան մեջ շաքարի քանակը։ Ավելացրեք մի քիչ դարչին ձեր սուրճի, թեյի կամ շիլայի մեջ։

9․ Կիրառեք ուտելիքներ, որոնք կոկոս են պարունակում։

Կոկոսի մեջ շատ քիչ շաքար է պարունակվում, այնպես որ, այն բացասական չի ազդի ձեր օրգանիզմին։ Կարող եք փորձել կոկոսի ջուր, կոկոսի կաթ, կոկոսի յուղ կամ հենց կոկոս։

10․ Հիշեք՝ ինչու։

Հիշեք միշտ՝ ինչու եք որոշել հրաժարվել շաքարից։ Ինչպե՞ս եք ձեզ զգում առանց դրա։ Ինչպե՞ս էիք զգում, երբ դեռ պարբերաբար շաքար էիք օգտագործում էիք։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել