Ասում են՝ սերը տարիք չի հարցնում։ Մեր ժամանակներում սերը չի հարցնում ոչ միայն տարիք, այլև շատ ուրիշ հանգամանքներ։ Ներկայացնում ենք հայտնի տղամարդկանց, ովքեր գերել են բազմաթիվ երկրպագուների սրտերը, և նրանց՝ ոչ այնքան աչքի ընկնող կանանց։

Հյու Ջեքման։ Ամուսնացած է դերասանուհի Դեբորա Լի Ֆերնեսի հետ։

Մոլորակի ամենասեքսուալ տղամարդկանցից մեկը կարող էր իրենով անել յուրաքանչյուր գեղեցկուհու, բայց արդեն 15 տարի է՝ նրա սիրտը պատկանում է այս կնոջը, ով նրանից 13 տարի մեծ է։ Նրանք ծանոթացել են 1991 թվականին, երբ Դեբորան պահանջված դերասանուհի էր, իսկ Հյուն՝ ոչ։

«Չեմ թաքցնի, որ տարիքային տարբերությունն իրենն ասում է, բայց Հյուն միշտ ինձանից ավելի հասուն է եղել։ Իհարկե, ես ավելի շատ կյանքի փորձ և ավելորդ քաշ ունեմ։ Ես չեմ զղջում նրան իմ կյանքի ուղեկից ընտրելու համար»,- նշում է Դեբորան։

Ցավոք, Հյուի այս գրավիչ արտաքինը և գենը չեն շարունակվելու, քանի որ ամուսինները սեփական երեխա չունեն։ Փոխարենը զույգը որդեգրել է 2 երեխայի։

Հյու Լորի։ Ամուսնացած է թատրոնի ադմինիստրատոր Ջո Գրինի հետ։

Հանրահայտ բժիշկ Հաուսը, որ 2008 թվականին համարվել էր ամենասեքսուալ տղամարդանցից մեկը, մտածում է թողնել էկրանը և վստահեցնում է, որ իր համար ամենաթանկ մարդն իր կինն է, ով բացարձակ նման չէ սերիալի հերոսուհուն։

Նրանք ծանոթացել են 80-ականներին։ «Մենք սկզբում ընկերներ էինք, հետո հասկացանք, որ սկսել ենք հանդիպել։ Ինձ դուր են գալիս կանայք, ովքեր մտածելու ունակություն ունեն»,- նշում է դերասանը։ Այժմ նրանք 3 երեխա ունեն։

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգ։ Ամուսնացած է իր համակուրսեցու՝ Պրիսցիլլե Չանի հետ։

26-ամյա տղան մոլորակի միլիարդատերերից և ամենացանկալի փեսացուներից մեկն է, ով երջանկություն է գտել ոչ թե մոդելի կամ աստղի, այլ իր նախկին համակուրսեցու՝ Պրիսցիլլա Չանի հետ։ Մինչև օրինական ամուսնությունը նրանք 9 տարի միասին են եղել։ Այս կինը նրա կողքին է եղել այն ժամանակ, երբ Մարկը սկսել է աշխատել համացանցի վրա։

Google ընկերության սեփականատեր Սերգեյ Բրին։ Ամուսնացած է բիոինժեներ Աննա Վոյժիտսկիի հետ։

Միլիարդատերը, որի կարողությունը կազմում է 16,6 միլիարդ դոլար, իր կնոջ հետ ծանոթացել է ուսումնական տարիներին, երբ Լարրի Փեյջի հետ վարձել էր Աննայի մեծ քրոջ ավտոտնակը՝ աշխատանքի համար։ 2007 թվականին նրանք ամուսնացել են։ Այժմ Աննան երիտասարդ գիտնական է և զբաղվում է անհատական գենետիկայի ուսումնասիրմամբ։

Փիրս Բրոսնան։ Ամուսնացած է լրագրող Կիլի Շեյ Սմիթի հետ։

Փիրսը ժամանակին հանդիպել է Հոլլի Բերրիի և Դենիս Ռիչարդսի հետ, բայց ամուսնացել է այս լրագրող կնոջ հետ։ 7 տարի հանդիպելուց հետո նրանք 2001 թվականին ամուսնացել են։ Հիմա նրանք վայելում են իրենց երջանիկ ամուսնական կյանքը և արհամարհում Կիլիի կազմվածքի հետ կապված քննադատությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել