Վերջերս համացանցում նոր, տարօրինակ թրենդները տարածվում են մեծ արագությամբ։ Դրանց մեջ կան այնպիսիք, որ ցնցում են և վատ վերաբերմունքի արժանանում շատերի կողմից։ Դրանց թվին են պատկանում աչքի մեջ արվող դաջվածքները, որոնք տարբերվում են «դասական» դաջվածքներից։

Սպիտակուցի գույնը փոխելու համար ակնախնձորի ներսում ներարկում են գունափոխող նյութ, որը հետո ներծծվում է, և ակնախնձորը սկսում է մգանալ։ Բնականաբար, այս քայլին դիմում են միայն ամենահամարձակները, քանի որ սա դաջվածքի ամենավտանգավոր ձևերից է։ Հայտնի են դեպքեր, երբ այս գործողությունը հանգեցրել է կուրության։

Նյարդերից թույլ մարդկանց խնդրում ենք չնայել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել