Tert.am-ը գրում է.

Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ չի սկսի: Նրանք չունեն համապատասխան ռեսուրսներ: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը: Նա նշեց, որ եթե ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական լուծումը սառեցված մնա, բայց կրակոցները դադարեն, դա ձեռնտու կլինի Ղարաբաղի համար, որովհետև Արցախը զարգանում է, տեղում կանգնած չէ ու Ադրբեջանը ստիպված է լինելու համակերպվել կարգավիճակի հետ: Ըստ նրա՝ Ղարաբաղը պատրաստ է պատերազմել, բայց կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը:

- Երեկ Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ լավատես չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուտափույթ ընթացքի վերաբերյալ՝ նշելով, որ այն արագ չի լուծվի: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է խանգարում կոնֆլիկտը կարգավորել կամ գոնե հանել այն փակուղային իրավիճակից:

- Կարծում եմ` այն հանգամանքը, որ հակամարտությունը երկար շարունակվում է, այն փակուղուց հանում է: Քանի դեռ Արևմուտքի ու Արևելքի ուժերը հակամարտում են, մեզ համար ամենահարմար տարբերակն այն է, որ սահմանային կրակոցներն այս փուլում դադարեցվեն, զոհեր չլինեն: Սա կարծում եմ, ներկայումս, ամենահարմար տարբերակն է, որովհետև վաղը, եթե մենք ճիշտ աշխատենք, իրավիճակն օգուտ մեզ է աշխատելու, տնտեսական ու քաղաքական գործոններն ի օգուտ մեզ են աշխատելու: Մեր հիմնական հաղթանակն այն կլինի, որ շփման գծում կրակոցները դադարեն ու մարդ չսպանվի: Ամենահարմարը, կրկնում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական լուծումը սառեցված մնա, բայց կրակոցները դադարեն:

- Հույս ունեք, որ օրերից մի օր Ադրբեջանը կհամակերպվի՞ Արցախի ներկայիս կարգավիճակի հետ:

- Ես հույս ունեմ, որ մենք չենք համակերպվի Ադրբեջանի այլ դիրքորոշման, մոտեցման հետ: Բնական է, որ վաղ թե ուշ Ադրբեջանը համակերպվելու է ներկայիս կարգավիճակի հետ: Խնդիրը տարածքների մասին է, թե փոխզիջում ասելով ինչ ենք հասկանում: Որքան սառեցված մնա իրավիճակը, բայց առանց կրակոցների, այնքան ճիշտ է, Ղարաբաղը՝ ի տարբերություն Ադրբեջանի, կզարգանա: Եվրոպայի վերջին իրադարձություններն էլ դա են հիշում, այս թեզն ապացուցվում է:

- Բայց Ադրբեջանը ցույց է տալիս, որ ներկայիս կարգավիճակի հետ չի համակերպվում, ինչո՞ւ եք կարծում, որ մի օր համակերպվելու է:

- Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմել, նրանց տնտեսությունը ի վիճակի չէ դիմադրել պատերազմին, դրա համար այլ ելք չունեն, քան՝ համակերպվելը: 90-ականներին էլ իրենք մտածում էին, որ արցախցին պետք է փախչի, բայց մենք հաղթեցինք: Ինչ տեխնիկա էլ ունենան, որքան էլ զենք գնեն, միևնույն է, դրա արդյունավետությունը ցույց է տալիս սահմանին կանգնած զինվորը: Իսկ զինվոր նրանք չունեն, տնտեսապես էլ պատրաստ չեն պատերազմել: Մենք չենք վախենում նրանցից, բայց մենք խաղաղություն ենք ուզում, ուզում ենք, որ հակամարտությունը բանակցություններով լուծվի, խաղաղ լինի: Եթե հանկարծ պատերազմ լինի, Ադրբեջանը զրկվելու է իր տարածքներից: Սա ամպագոռգոռ հայտարարություն չէ, ցանկացած մարդ այդպես է մտածում: Ադրբեջանը, վստահ եմ, գիտակցում է դա և չի անի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել