Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգտվում է ռուս–թուրքական «մերձեցումից»՝ փորձելով ստատուս քվոյի փոփոխության հասնել, Թուրքիայի նախագահի հայտարարությունը, որ Արցախի հիմնախնդիրը կարող է լուծել միայն Ռուսաստանը, Tert.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: 

«Դա նշանակում է, որ Թուրքիան շահագրգռված է, իհարկե Ադրբեջանի հետ միասին, այդ ստատուս քվոն, որը ինչ-որ ձևով, շատ փխրուն ձևով գոյություն ունի, տեղից շարժել:  Էրդողանն օգտվում է ռուս-թուրքական, այսպես ասած, մերձեցում եկեք չանվանեք, բայց ինչ-որ չափով հարաբերությունների ակտիվացումից և ուզում է ինչ-որ սակարկության միջոցով գուցե մի բան շահել: Այսինքն՝ ստատուս քվոյի փոփոխության խնդիր կա դրված, բայց չեմ կարծում, որ հիմա, Ռուսաստանն այս պահին շահագրգռված լինի ստատուս-քվոն փոխի, բայց թուրքական կողմից այդ ցանկությունը կա»,- ասաց թուրքագետը: 

Թուրքական «Այդընլըք» պարբերականի հաղորդմամբ Էրդողանը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծելու ունակ միակ ուժը Ռուսաստանն է և որ առիթի դեպքում Սոչիում կայանալիք գագաթնաժողովին կբարձրացնի նաև արցախյան հիմնախնդրի հարցը:

«Դա բաց տեքստով չի ասվում և կարծում եմ, որ Սոչիի գագաթնաժողվում շատ ավելի կարևոր առաջնային խնդիրներ կան, որոնցով շահագրգռված են թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան: էրդողանը և՛ Ղրիմի թաթարների մասին իր կարծիքը հայտնեց, և՛ Արցախի խնդրում իր կարծիքը հայտնեց, բայց ռեալ ինչ-որ բաներ, համենայնդեպս, բացահայտորեն մենք չենք տեսնում: Ցանկությունը կա՝ փոխել ստատուս քվոն, բայց առաջնային խնդիր չէ դա»,- ասաց Հովհաննիսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել