Armtimes.com-ը գրում է.

Երեկ Արցախում ականի պայթյունից վիրավորված 19-ամյա զինծառայող Նարեկ Հովեյանը դեռ գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում՝ վերակենդանացման բաժանմունքում:

Առավոտյան քննարկվում էր զինծառայողին Երեւան տեղափոխելու հարցը, սակայն տարբեր պատճառներով վիրավոր զինծառայողի տեղափոխումը չի ստացվել: Պատճառներից մեկն այն է, որ այսօր ոչ թռիչքային եղանակ է եղել, չեն կարողացել Հովեյանին տեղափոխել Երեւան: Ուղղաթիռը Երեւանից պետք է թռչեր Արցախ:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Մեր հարցին, եթե վաղն էլ ոչ թռիչքային եղանակ լինի, հնարավո՞ր է մեքենայով փորձեն զինծառայողին տեղափոխել, Հովհաննիսյանն ասաց. «Դեռ հստակ չի, եթե կրկին ոչ թռիչքային եղանակ լինի, ապա այո»: Նարեկ Հովեյանին վիճակը դեռ գնահատվում է ծանր, նա վիրահատվել է:

Նշենք, որ նարեկ Հովեյանը Երեւան քաղաքի բնակիչ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել