Tert.am-ը գրում է.

ՀՀԿ-ին և Գարեգին Նժդեհին վատաբանող հաղորդումից հետո ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերության ղեկավարության կողմից ներողություն խնդրելը նշանակում է, որ այդ հաղորդավարը դատարկագլուխ և դատարկախոս կին էր և խառնվել էր մեծ քաղաքականությանը: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը: Նա համոզված է, որ այս հաղորդումը ՌԴ ղեկավարության հսկողության տակ չի արվել, որովհետև Ռուսաստանին ձեռք չի տալիս քննադատել իր դաշնակից երկրի իշխող կուսակցությանը, որը կողմնակից է իր հետ հարաբերությունների խորացմանը: Կարեն Սարգսյանը նաև նորմալ է համարում, որ հաղորդման հրապարակման առաջին օրերին Հանրապետական կուսակցությունից արձագանք չէր լինում. «Հանրապետականի իրական արձագանքի դեպքում այս հարցը դառնալու էր միջպետական լուրջ հակամարտություն: ՀՀԿ-ի այս քայլը միակ տարբերակն էր կոնֆլիկտի չգնալու: Ենթադրում եմ նաև, որ «Զվեզդայի» հաղորդման վերաբերյալ ՀՀԿ-ից բավականին կոշտ ազդակներ են գնացել ՌԴ»,- նշեց նա:

-Ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերության հաղորդմանը ՀՀԿ-ի խորհրդանիշը համեմատվել էր հիտլերյան Գերմանիայի զինանշանի, Գարեգին Նժդեհը՝ ուկրաինացի Բանդերայի հետ, ինչպես նաև հաղորդավարը հայտարարել էր, որ «Հայաստանի իշխող ուժը հերոսացնում է ֆաշիզմի աջակիցներին»: Սակայն երեկ արդեն հեռուստատեսության ղեկավարությունը ներողություն խնդրեց հաղորդման համար:  Նախ` հրապարակման, հետո էլ ներողությունը խնդրելու մասով ի՞նչ կարող եք ասել:

-Գիտեք, հիմա Ռուսաստանում հոգեբանական ծանր վիճակ է: Ուկրաինայից հետո իրենց մոտ գաղափարախոսությունը փոփոխվել է: ՌԴ-ի համար նախկինում ամբողջ ազգի կապող գլխավոր օղակը երկրորդ համաշխարհային պատերազմն է և դրա արդյունքը, որովհետև այլ կերպ Սիբիրից մինչև Կալինինգրադ մարդկանց կապել չի լինում: Հետևաբար` սա իրենց համար գերագույն արժեքն էր: Հիմա պետական մակարդակով գաղափարախոսություն են փորձում մտցնել, բայց այնպես չէ, որ գաղափարախոսությունը 2-3 տարվա մեջ լինում է, կամ լինում է վերևից ներքև: Հակառակը, դա ներքևից պետք է գա, այսինքն, ազգը ինչ-որ բան պետք է առաջարկի: Եվ ըստ իս՝ ազգի ղեկավարները պետք է ընտրվեն այդ գաղափարներին համապատասխան, հակառակ դեպքում ժողովրդավարության կանոնը խախտվում է: Այս պարագայում ղեկավարությունն ինքն իրենով է ինչ-որ բան է որոշում և քանի որ այդ որոշում ընդունողների ծավալը շատ է իրենց մոտ, ստացվում են նման հիստերիկաներ: Միևնույն ժամանակ շիզոֆրենիա է տիրում այս ամեն ինչի հետ կապված: Նրանց մոտ հիստերիկա է և այդ ամեն ինչը գալիս է արժեքային համակարգի բացակայությունից:

-Մինչ այս քաղաքագիտական շրջանակներում նշում էին, որ Կրեմլը այդքան էլ դեմ չէ Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրմանը, բայց դրան ընդառաջ ռուսական հեռուստաընկերությամբ նման հրապարակում է լինում:

-Սա կարող է կապ չունենալ: Հայ ազգի ամենամեծ սխալն այն է, որ իրենք, երբ ասում են Ռուսաստան, իրենք հասկանում են միատարր, նորմալ, կորիզ ունեցող պետություն, բայց դա այդպես չէ: Այնտեղ էլ ինչ-որ շահերի բախում կա, վստահեցնում եմ, հիմար մարդիկ ավելի շատ են, քան մեր կառավարությունում: Պետական Դումայում շիզոֆրենիկները զգալիորեն գերազանցում են տոկոսային առումով, իսկ մեր Ազգային ժողովում այդ կարգի շեղված մարդ չես գտնի: Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը միատարր չէ, որ դա պետություն չէ մեկ ազգով, այլ դաշնություն է և շահերի բախումը այնտեղ շատ է: Պատժամիջոցների պատճառով էլ գումարները խիստ պակասել են և բոլորը փորձում են ինչ-որ մարդկանց հաճոյանալ: Այդ հաղորդման հաղորդավարուհին հենց «Յեդինայա Ռոսիա» կուսակցության գերագույն մարմնի անդամ է, նա փոքր մարդ չէ: Նա ինչ-որ կերպ փորձում է մտնել այդ տրենդի մեջ, բայց սխալ թիրախ էր ընտրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել