Aysor.am-ը գրում է.
Վրաստանի սևծովյան ափին ուժեղ փոթորիկը կաթվածահար է արել Փոթի և Բաթումի նավահանգիստների աշխատանքը:
Ինչպես հայտնել են Փոթի նավահանգստի կապիտան Վախթանգ Թավբերիձեն, նավերի մուտքն ու ելքը դադարեցվել է նոյեմբերի 21-ի երեկոյան, փոխանցում է newsGeorgia-ն:
 
«Գիշերը քամու ուժգնությունը կազմել է վայրկյանում 25-28 մետր, իսկ ալիքների բարձրությունը գերազանցել է վեց մետրը», - ասել է Թավբերիձեն:
 
Ինչպես հայտնել են լրագրողներին Աջարիայի կառավարությունում, Սև ծովում գրանցվել է մինչև 4 բալի հասնող փոթորիկ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել