ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունից հայտնում են, որ վերահսկողական աշխատանքների շրջանակում, ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Ժենյա Հովհաննիսյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները խախտելու պատճառով:

Էջմիածնում գործող արտադրամասի աշխատակիցները չեն ենթարկվել նախնական և պարբերական բուժզննության, չեն ունեցել սանգրքույկներ, չեն պահել անձնական հիգիենայի կանոնները և աշխատանքը կազմակերպել են առանց մաքուր արտահագուստի:

Հացի արտադրամասում խախտվել են նաև հումքի և մյուս բաղադրիչների (այլուր, աղ, խմորիչ)  պահման պայմանները: Կարգադրագրով արգելվել է արտադրությունում առկա լավաշի իրացումը, հանձնարարվել է վերացնել խախտումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել