Panorama.am-ը գրում է.

«Կոմերսանտ»-ի թղթակից Գալինա Դուդինան, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվի Հայաստան կատարած այցելությանը, գրել է, որ համոզվել է, որ միակ բանը, որ մռայլեցնում  է հայ-ռուսական հարաբերությունները ՝ ԼՂ հակամարտություն է։

«Եվ այն արագ կարգավորել, ինչպես խոստովանեց Լավրովը, չի հաջողվի»,-գրել է «Կոմերսանտ»-ը։

Պարբերականն նաև անդրադարձել է հայ-ռուսական առևտրաշրջանառության ծավալներին  ու այդ առնչությամբ զրուցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մամլո քարտուղար Արամ Արարատյանի հետ։

Վերջինս նշել է, որ այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում  երկու պետությունների միջև առևտրաշրջանառությունն ավելի քան 24 տոկոսով ավելացել է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել