Այսօր առավոտյան Թբիլիսիում անցկացված հատուկ գործողության ժամանակ վիրավորված Վրաստանի պետանվտանգության ծառայության հատուկ օպերատիվ վարչության աշխատակիցը մահացել է կլինիկայում։ Այս մասին հայտնում է «Գռուզիա օնլայնը»։

Հաղորդվում է մեկ այլ վիրավոր հատուկջոկատայինի մասին։

Հատուկ գործողությունը, որն անցկացվել է մայրաքաղաքի վանական Գաբրիել Սալոսկու անունը կրող փողոցի շենքերից մեկում մոտ 24 ժամ, ավարտվել է։ Արդյունքների մասին դեռևս չի հաղորդվում։ «Կվիրիս պալիտրա» թերթը հաստատում է, որ հատուկ գործողությունն անցկացվել է ազգությամբ չեչեն 3 անձանց դեմ, ովքեր հանդիսանում են ԴԱԻՇ-ի գրոհայիններ և Վրաստանում գտնվում ապօրինաբար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել