Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, վաշինգթոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանի խոսքով՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Վրաստանին 75 միլիոն դոլարի Javalin հակատանկային համակարգեր մատակարարելու Պետքարտուղարության առաջարկի ընդունումն ու հաստատումը կարող է նպաստել Հարավային Կովկասում անվտանգության բարձրացմանն ու ռիսկերի նվազեցմանը: 

Նրա հետ Tert.am-ը զրուցել է ԱՄՆ-ի կողմից Վրաստանին հնարավոր ուղղվելիք ռազմական օգնության և դրա արդյունքում տարածաշրջանում անվտանգային խնդիրների լուծման մասին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հավանության է արժանացրել Վրաստանին 75 միլիոն դոլարով զգալի քանակությամբ Javelin երրորդ սերնդի հակատանկային կառավարվող հրթիռի և արձակման կայանների հնարավոր վաճառքը, գործարքը պետք է հավանության արժանանա Կոնգրեսի և նախագահի կողմից: Համապատասխան առաջարկը փոխանցվել է Կոնգրեսին նոյեմբերի 17-ին:

Էդուարդ Աբրահամյանը մատնանշեց, որ Վրաստանի կառավարությունը դեռ ամիսներ առաջ դիմել էր ԱՄՆ պետքարտուղարությանը՝ ժամանակակից պաշտպանական, զսպման համակարգեր ԱՄՆ-ից ձեռք բերելու համար: 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Վրաստան զենքի մատակարարումը համապատասխանում է դեռևս 2016 թվականին ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի՝ Թբիլիսի այցի ժամանակ 2 երկրների միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման մասին հուշագրի տրամաբանությանը:

Էդուարդ Աբրահամյանը պատահական չհամարեց, որ ԱՄՆ-ը նման որոշում է կայացրել: 

«Չնայած այն որոշակիորեն կարելի է սենսացիոն համարել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մոտ մեկ տարի ակտիվորեն քննարկվում էր Ուկրաինային նմանատիպ համակարգեր տրամադրելու հարցը, այլ ոչ Վրաստանին մատակարարվող համալիրների հարցը»,-նկատեց նա՝ կասկած չհայտնելով, որ ԱՄՆ Կոնգրեսում ի վերջո հավանության կարժանանա Վրաստանին նման մեծ ռազմական օժանդակություն ցուցաբերելու առաջարկը:

Խոսելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու հարցի վերաբերյալ ամիսներ ձգվող քննարկումների մասին՝ փորձագետը նշեց․ «Դերևս նոյեմբերի սկզբին Պենտագոնի կողմից հնչեց առաջարկ՝ տրամադրել Ուկրաինային մոտ 47 միլիոն դոլարի փաթեթ Javelin համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ։ Դա բերեց Ռուսաստանի կողմից բացասական արձագանքների։ Երևի թե որոշ հաշվարկներ անելուց հետո և ելնելով նաև Ռուսաստանից եկող ազդակներից՝ հասկացել են, որ ավելի ճիշտ կլինի դիմել կանխարգելիչ քայլերի, այսինքն՝ ռազմական մատակարարումն իրականացնել նախ Վրաստանում, ապահովել Ռուսաստանի կողմից Վրաստանին ուղղված պոտենցիալ հակաքայլերի զսպումը և հետո նոր պաշտպանական համակարգեր տրամադրել Ուկրաինային»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել