ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 22-ին կայացած նիստում քննարկվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման մասին հարցը։

Հանձնաժողովը որոշել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայությունների մատուցման գումարային սակագինը սահմանել 191,414 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։

Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից։

Նիստից հետո Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչ Արմեն Սերգոյանը նշեց, որ սպառողի համար սակագինը կմնա նույնը: 

Նրա խոսքով՝ 11,4 դրամ թանկացումը սուբսիդավորվելու է «Վեոլիա ջուր» ընկերության վարձակալության գումարների հաշվին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել