«Ջենիֆեր Լոպեսը, ով ամռանը 48 տարեկան է դարձել, հրաշալի կազմվածք ունի:
Երգչուհին մանրամասնորեն հետևում է իրեն, սպորտով է զբաղվում, վերահսկում է իր սննդակարգը»,- գրում է ELLE-ն: Լոպեսը տապակած սնունդ չի ուտում՝ նախընտրելով ձուկ և բանջարեղեն, հրաժարվել է քաղցրից, միայն երբեմն բլիթով պաղպաղակ է ուտում: Գլխավորը պրոտեինն է սննդակարգում, ասում է երգչուհին, այդպիսով ինքը հագենում է և առավելագույնս երկար ժամանակ քաղց չի զգում:
Կտրականապես չի օգտագործում ալկոհոլ, ծխախոտ և սուրճ: Ըստ Լոպեսի՝ մաշկի ծերացումն արագացնում են ալկոհոլը և կոֆեինը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել