Panorama.am-ը գրում է.

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցում արտառոց ոչինչ չկա: Նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, որ ՌԴ ԱԳ նախարարի այցը թեպետ ձևակերպված էր որպես՝ դիվանագիտական հարաբերությսւնների հաստատման 25-ամյակին նվիրված այց, բայց հասկանալի է, որ երբ այցեր են լինում Բաքու և Երևան, նշանակում է՝ նպատակը նաև, եթե չասենք՝ հիմնականում, ԼՂ հարցի քննարկումն է:

«ԼՂ խնդրի կարգավորման ներկա փուլում ոչ մի լուրջ փոփոխություն պետք չէ ակնկալել, դրա համար որևէ նախադրյալ չկա, ես անգամ մտածում եմ, որ Բաքու այցի հիմնական նպատակը վստահության և հետաքննության մեխանիզմների հաստատումն է, որը դեռ չի հաջողվում անել, բացի այդ, նպատակ կար նաև իրադրությունը գոնե ներկա վիճակում պահել: Միակ խնդիրը լրագրողների ինչ-ինչ չարդարացված հույսերն էին՝ ամեն այցից, ամեն հանդիպումից, ամեն փռշտոցից առաջ»,- ասաց նա:

Իսկանդարյանի խոսքով՝ այցը նաև փորձ է՝ պատրաստել նախարարների հանդիպումը: Քաղաքագետը նշեց, որ ԼՂ խնդրում սպասել կարգավորում, գոնե Կազանից հետո, իրատեսական չէ: Նա հավանական համարեց նաև, որ սա ինչ-որ փորձ է՝ նախապատրաստելու և խթանելու նախագահների հանդիպումը: Իսկանդարյանը կարևորեց այն, որ ԼՂ խնդրի բանակցային գործընթացը վերականգնված է, այն, որ հանդիպումներ են լինում, փաստ է, այլ հարց է, որ դրանք ոչինչ չեն փոխի: Նրա խոսքով՝ ԼՂ հարցը զարգացման այն փուլում չէ, երբ կարելի է ինչ-որ փոփոխություններ ակնկալել:

Իսկանդարյանն անդրադարձավ նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը: Նրա համոզմամբ՝ համաձայնագիրը կստորագրվի հենց նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում: Քաղաքագետը նշեց, որ համաձայնագրի հետ կապված խնդիրները նվազագույնն են, դրանք քաղաքական բնույթի չեն, քաղաքական խնդիրներ՝ խոշոր խաղացողների մեջ՝ Հայաստան-ԵՄ-Ռուսաստան, չկան:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել