Լոնդոնի իր տանը մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։

«Ես տեղեկացվել եմ իմ բանաստեղծուհի Լիլիա Վինոգրադովայից, ով նրա հետ շատ մտերիմ էր և այնտեղ նրա հետ էր: Նա ինձ գրել է, որ նա մահացել  է Լոնդոնի ժամանակով առավոտյան՝ ժամը 3.36-ին»,- հաղորդել է երգիչ Դմիտրի Մալիկովը:

Խվորոստովսկին մահացել է կյանքի 56-րդ տարում երկար ու տևական հիվանդությունից հետո: 2015-ի հունիսի վերջին արդեն երկար տարիներ Լոնդոնում ապրող երգիչը հայտնել էր, որ տառապում է գլխուղեղի ուռուցքից:

Խվորոստովսկուն համաշխարհային ճանաչում բերեց 1989-ին Քարդիֆ քաղաքի BBC-ի հեռուստատեսային «Աշխարհի երգիչ» մրցույթը, որտեղ նա արժանացավ «Լավագույն ձայն» տիտղոսին և ստացավ գլխավոր մրցանակը:

Նիսի Nice Opera-ում կայացած Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայի դեբյուտից հետո Դմիտրիին սկսեցին հրավիրել ելույթ ունենալու լավագույն համաշխարհային օպերային թատրոններում և մասնակցելու նշանավոր փառատոներին: Նրան բախտ է վիճակվել երգել Քովենթ Գարդենի թագավորական թատրոնի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի, Չիկագոյի Լիրիկ օպերայի, Փարիզի օպերայի, Միլանի «Լա Սկալայի» բեմերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել