Բիլ Քլինթոնը կրկին հայտնվել է սեքս-սկանդալի կենտրոնում. միանգամից 4 կանայք պատրաստ են մեղադել նրան ոտնձգությունների մեջ, հայտնում է Daily Mail-ը։ Նրանք բոլորը հաստատում են, որ ԱՄՆ նախկին նախագահն իրենց հանդեպ ոտնձգություններ է կատարել 2000-ականների սկզբին։

Հաղորդվում է, որ աղջիկները, ովքեր դարձել են Քլինթոնի ոտնձգությունների զոհը, աշխատել են Ռոնալդ Բյորքլի ընկերությունում։ Նախկին նախագահը համագործակցել է միլիոնատիրոջ հետ և ճանապարհորդել ողջ աշխարհով նրա իգական սեռի օգնականների հետ։ Աղջիկները հաստատում են, որ սեռական ոտնձգությունների բոլոր դրվագները տեղի են ունեցել Բյորքլի մասնավոր ինքնաթիռում։

Ներկայում Բիլ Քլինթոնի իրավաբանները փորձում են համոզել կանանց՝ գործը դատարան չհասցնել։ Նրանք, իրենց հերթին, պատրաստ են հրաժարվել մեղադրանքներից՝ նյութական փոխհատուցման դիմաց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել