Սննդակարգ, որ թույլ կտա ապրել ավելի քան 100  տարիՈւտել պետք է դանդաղ և մտածված

Կտորները կուլ տալուց առաջ պետք է մանրակրկտորեն ծամել: Ընդ որում՝ կարևոր է, որ ատամներն առողջ լինեն, այդ դեպքում սնունդը ճիշտ կմարսվի:

Պետք է սովորական համարվող չափաբաժնից 30% -ով ավելի քիչ ուտել

Այսպիսով կստանանք օրական 30%-ով ավելի քիչ կալորիաներ: Պետք է հիշել, որ, օրինակ, մսի չափաբաժինը չպետք է ավելի մեծ լինի, քան ձեր ափը (առանց մատների), իսկ ուղեկցող խավարտը պետք է տեղավորվի բռի մեջ:

Շաբաթը մեկ անգամ բեռնաթափման օր կամ էլ ջրային «պահք» սահմանե՛ք

Շատերը խորհուրդ են տալիս օրգանիզմը բեռնաթափել հանգստյան օրերից հետո, երբ մենք մեզ սովորաբար ավելին ենք թույլ տալիս: Սակայն չարժի օրգանիզմի հաշվին կտրուկ քայլերի դիմել: Օրինակ՝ չորեքշաբթին, բեռնաթափման համար հիանալի օր է:

Քիչ կարմիր միս, փոխարենը՝ շատ կարմիր մրգեր

Շատ բժիշկներ խորհուրդ են տալիս ամբողջությամբ հրաժարվել կամ գոնե սահմանափակել քաղցկեղածին հատկություն ունեցող կարմիր մսի ու կենդանական ճարպերի օգտագործումը: Փոխարենը խորհուրդ է տրվում սննդակարգ մտցնել ավելի շատ մրգեր և հատապտուղներ, որոնք օգնում են օրգանիզմը պաշտպանել քաղցկեղից: Այս առումով հատկապես օգտակար են կարմիր և կապույտ պիգմենտներով հարուստ մրգերն ու բանջարեղենները, որոնք պարունակում են դիաբետն ու ճարպակալումը կարգավորող պոլիֆենոլներ:

Դրանք նաև օգտակար են ծերացման և կնճիռների առաջացման դեմ պայքարում: Այս օգտակար մթերքների շարքին են դասվում, օրինակ, կարմիր նարինջները, մուգ կարմիր հատապտուղները (կարմիր հաղարջ, հապալաս) և այլն:

Մի՛ մոռացեք համեմունքների մասին

Ճիշտ սննդակարգը նաև բազմազանություն է ենթադրում: Հիպոկրատն ասել է. «Կերե՛ք ամեն ինչ, սակայն քիչ-քիչ»: Ուրցն օգնում է մարսել մսի մեջ պարունակվող սպիտակուցները, իսկ սամիթը՝ փոխանակել ճարպերը: Սխտորն արգելակում է ծերացումը խթանող սննդի գործունեությունը:
Աղբյուրը՝ Doctors.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել