Wnews.am-ը գրում է.

Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ «Միսս աշխարհ» գեղեցկութան հեղինակավոր մրցույթում ներկայացնող Լիլի Սարգսյանն օրեր առաջ վերադարձել է Չինաստանի Սանյա քաղաքից, որտեղ էլ տեղի էր ունենում մրցույթը։ Wnews.am-ին տված հարցազրույցում Լիլին պատմել է մրցույթի ներքին խոհանոցի, իր ստացած տպավորությունների եւ նոր երազանքների մասին։

-Լիլի, մոտ մեկ ամիս անցկացրիր Չինաստանի Սանյա քաղաքում։ Ի՞նչն է ամենաշատը տպավորվել։

-Տպավորություններս շատ են. Սանյան իսկապես գեղեցիկ քաղաք է, եղանք նաեւ Չինաստանի այլ քաղաքներում, ծանոթացանք Չինաստանի մշակույթին։ Հետաքրքիր ու անսովոր էր, որ մի քաղաքից մյուսը տեղափոխվում էինք ինքնաթիռով։

-Մասնակիցները շատ էին` 120-ը, միշտ միասի՞ն էիք լինում, դու ու՞մ հետ էիր մտերիմ, շարունակու՞մ ես շփվել նրանց հետ։

-Այո, բոլորս բնակվում էինք նույն հյուրանոցում եւ միասին էինք տարբեր վայրեր այցելում։ Ես մտերմացա Վրաստանի ներկայացուցչի հետ, քանի որ նույն սենյակում էինք ապրում։ Նրա հետ շարունակում եմ կապ պահպանել։

-Մրցույթի հաղթող Հնդկաստանի ներկայացուցչի հետ շփվե՞լ ես, ի՞նչ կարծիք ունես իր մասին։ Մամուլում լուրեր էին տարածվել, թե նա հայկական արմատներ ունի եւ տիրապետում է հայերեն լեզվին։

-Շփումս շատ չի եղել, բայց որքանով նկատել եմ, հաճելի աղջիկ էր եւ արժանի էր հաղթանակի։Կարծում եմ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, նա հայերեն չգիտեր։

-Հետաքրքիր է, աղջիկների միջեւ մրցակցությունն ինչպե՞ր էր դրսեւորվում, իրար հանդեպ վատ տրամադրվածության կամ լարված մթնոլորտ կա՞ր։

-Որոշ չափով կար, չէ որ մրցակիցներ էին, խոսում էին այս կամ այն աղջկա հնարավոր հաղթանակի մասին, նրա հանդեպ վատ տրամադրվում։ Շատ էր խոսվում, որ հաղթելու է Մեքսիկայի ներկայացուցիչը։ Հետաքրքիր է, որ Հնդկաստանի ներկայացուցչի անունը չէր շոշափվում հնարավոր հաղթողների թվում։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել