Չեխիայի նախագահ Միլոս Զեմանի հանդիպումը բավական ցցուն կերպով ցույց է տալիս Ռուսաստանի կարևորությունը ԵՄ շատ երկրների համար: Պուտինի հետ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Զեմանը բավական ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով, որ Ռուսաստանը Չեխիայի համար տասը անգամ ավելի կարևոր է, քան Ֆրանսիան: Զեմանը խոսել է նաև փոխադարձ պատժամիջոցների մասին, ինչը, ըստ էության, լուրջ տնտեսական վնասներ է հասցնում Չեխիային: Արևելյան Եվրոպայի այս պետության ղեկավարը Ռուսաստան է այցելել 140 գործարարի հետ այն դեպքում, երբ Ֆրանսիա կատարած իր այցի ժամանակ նրան ուղեկցում էր 14 գործարար: Զեմանը, բացի պատժամիջոցների վերացումից, Ռուսաստանին աջակցում է նաև Ղրիմի հարցում:
Սա ցույց է տալիս, որ ԵՄ-ը դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ ներկայացվածի պես միասնական չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել