Չինաստանում կատարվել է աշխարհում գլխի առաջին փոխպատվաստումը։ Այդ մասին Վիեննայում կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Սերջիո Կանավերոն։ Դեռ 2015-ին նա ասում էր, որ երկու տարի հետո անելու է գլխի փոխպատվաստում և ապշեցրել էր հասարակությանը։

Առաջին վիրահատությունն անց է կացվել դիակի վրա։ Այն տևել է 18 ժամ և բժիշկներին հաջողվել է վերականգնել բոլոր նյարդերը, անոթները, նույնիսկ ողնաշարը։ Խմբի ղեկավարը Ժեն Սյաոպինն էր, ում նախորդ տարի հաջողվել էր փոխպատվաստել կապիկի գլուխը։

Քանի որ վիրահատությունը հաջող է անցել, մոտ ժամանակում նախատեսվում է վիրահատություն կատարել մարդու վրա։ Ըստ Սերջիոյի՝ թեկնածուների համար ավելի շատ մարդ է դիմել, քան իրենք սպասում էին։

Ելույթի ժամանակ գիտնականը նշել է, որ բնությունը շատ երկար ժամանակ է, ինչ թելադրում է իր կանոնները, բայց գիտության զարգացումը կանգ չի առնում։ Այս վիրահատությունը վառ ապացույցն է, որ մարդն ունակ է ավելիին։ Հիմա մնում է սպասել, որ մարդու գլխի փոխպատվաստման վիրահատությունը կենդանի մարդու վրա անցնի բարեհաջող և հետագայում կիրառվի բժշկության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել