Արաբական Էմիրությունների 23-ամյա բնակիչը չի ափսոսացել 10 մլն դիրհար վճարել մեքենայի յուրահատուկ համարանիշ ունենալու դիմաց։ Աճուրդի ժամանակ նրան է վաճառվել համարանիշը, որ պարունակում է միայն  «2» թիվը։

««2» թիվը պատմական է և շատ կարևոր մեր երկրի համար։ Այն նշանակում է դեկտեմբերի 2, երբ հիմնադրվել է Միացյալ Արաբական Էմիրությունները։ Ես հպարտ եմ իմ երկրով և ցանկանում եմ, որ այդ գումարը տրամադրվի բարեգործության։ Այս տարի բարեգործության տարի է, և ոստիկանությունը վաճառում է նմանատիպ համարանիշներ՝ աղքատ և անապահով մարդկանց օգնելու համար»,- հպարտությամբ նշել է նա։

Աբու-Դաբիի ոստիկանության ստեղծման 60-րդ ամյակին նվիրված՝ այդ աճուրդում վաճառվել է 60 «գեղեցիկ» համարանիշ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել