Կատուներին բոլորս սովոր ենք ընդունել որպես փոքրամարմին, թեթև քաշով էակների, որոնք կարող են թաքնվել տան յուրաքանչյուր անկյունում, այնպես, որ նույնիսկ գտնել չլինի։ Սակայն բնությունը շատ հետաքրքիր է, և նրա՝ այս ցեղատեսակի ստեղծագործությունը հակասում է այդ ամենին։

Մեյն-կուն․ կատուների մեջ ամենամեծ չափեր ունեցող ցեղատեսակն է։ Նրանք գոյատևել են և չեն վերացել իրենց չափերի և որսորդական ունակությունների շնորհիվ։ Այս տեսակի քաշը կարող է հասնել մինչև 16 կգ-ի, իսկ քթից մինչև պոչի ծայրը երկարությունը 123 սմ է։ 2012 Գինեսի ռեկորդների գրքում հայտնված Սթյուի կատվի չափերը հենց այդքան էին։ Նրանք իրոք շատ գեղեցիկ տեսք ունեն․ նայեք և կհամոզվեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել