Tert.am-ը գրում է.

ԱԺ  ՀՀԿ–ական պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը Tert.am –ի հետ զրույցում նշեց, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումից հետո Հայաստանի և Վրաստանի ազգային անվտանգությունների հարցն է Ջավախքի թուրքացումը թույլ չտալը:

-Պարո՛ն Թորոսյան,  ՌԴ արտգործնախարար Լավրովը նշեց, որ շատ ուրախ կլիներ , որ Ադրբեջանը լինի ԵԱՏՄ անդամ և փաստորեն հիմա լսումներ են լինելու և արդյոք սա նշանակո՞ւմ է, որ նոր իրավիճակ է։ Հանրապետականներդ  միշտ դեմ եք եղել, հիմա կփոխե՞ք դիրքորոշումը:

-Նախ` այս հայտարարությունը, իր ողջ էությամբ,  դիվանագիտական հարթության համար է:  Երկրորդ` հայտարարելը չի նշանակում, որ Ադրբեջանը վաղը կհայտնվի ԵԱՏՄ-ում: Երրորդ` որևէ երկիր, որ մտնում է ԵԱՏՄ, ապա որոշումը կայացվում է կոնսեսուսային, այսինքն ԵԱՏՄ անդամ երկրները բոլորը միասին պետք է քվեարկեն դրա օգտին:  Բացի այդ, եթե իսկապես հասունանում է այն պահը, որ Ադրբեջանը պետք է անդամակցի ԵԱՏՄ-ին, ապա անդամ երկրները պետք է վաղօրոք բանակցեն միմյանց մեջ և գան ընդհանուր հայտարարի: Հաջորդը, իսկ ինչո՞ւ եք կարծում, որ եթե Հայաստանը և Ադրբեջանը հայտնվեն տնտեսական, քաղաքական նույն հարթության մեջ, ինչպիսին ԵԱՏՄ-ն է, ավելի մեծ հնարավորություններ կառաջանան համագործակցելու և ԼՂ հակամարտությունը ազգային ինքնորոշման իրավունքի շրջանակներում լուծելու համար: Եթե գալիս է այն պահը, երբ օրինակ` Հայաստանը պետք  որոշում կայացնի` քվեարկել Ադրբեջանի ԵԱՏՄ մտնելու հարցում, ապա կարծում եմ, որ Հայաստանը գիտի` ինչի դիմաց պետք է քվեարկի, կամ չքվեարկի: Այստեղից էլ կարող ենք ընդհանուր հետևություն անել. եթե Ադրբեջանի ԵԱՏՄ մտնելու հարցը  դառնում է օրախնդիր  և քննարկման առարկա, ապա կարելի է  այստեղից միայն օգուտներ սպասել, քաղել և այդ գործընթացն օգտագործել Արցախի բարօրության օգտին:

-Մենք կունենա՞նք նման ինքնուրույնություն, որպես կանոն Հայաստանը Մոսկվային չի կարողանում ասել՝ ոչ:

- Հարցի համատեքստը հասկանում եմ. ընդհանուր առմամբ աշխարհի ամենաուժեղ երկրներն էլ աշխարհից կախում ունեն, և այնպես չէ, որ ցանկացած հարցի շուրջ կարող են ցանկացած որոշում կայացնել: Հասկանալի է, որ  Հայաստանը որոշակի հարցերի հետ կապված կաշկանդվածություն կարող է ունենալ, բայց  ինչ վերաբերում է ազգային և պետական կարևորագույն ռազմավարական խնդիրներին, ապա այդ  հարցերում, եթե նույնիսկ ամբողջ աշխարհը միավորվի մեր դեմ,  մենք երբեք չենք կարող անտեսել մեր ռազմավարական առաջնահերթությունները: Այսպես որ, սա այդ դեպքը չէ:

-Գնահատականներ եղան, որ  Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղին «բեռլինյան պատ» է Հայաստանի և Ջավախքի միջև: Այդպե՞ս է դա , թե ոչ, չենք կարող պնդել, փոխարենը, կարող ենք ասել  , որ  դուրս մնացինք այդ կոմունիկացիոն  ծրագրից: Անընդհատ մենք խոսում էինք Մետաքսի ճանապարհի մասին, հիմա այդ ճանապարհը իրենք ստեղծեցին, իսկ Դուք, երբ Շավարշ Քոչարյանին հարցնում էիք, թե մենք ունեինք Ջավախքում ներկայացուցչություն բացելու անհրաժեշտություն, նա ասաց, որ գումար չկա:

-Մեկը մյուսի հետ կապված չէ և չենք կարող կապել: Ես կարող եմ խոսել երկաթգծի օգուտների և վնասների մասին և չեմ կիսում այն գնահատականը,  թե դա Բեռլինյան պատ է Հայաստանի և Ջավախքի միջև, քանի որ որևէ մի խոչընդոտ չի կարող լինել հայաբնակ տարածքի և հայրենիքի միջև, դա բացառում եմ, այդպիսի մոտեցում այսօր գոնե չունի Վրաստանը և այդպիսի միտում չենք նկատում: Այլ բան, որ Բաքու-Թբիլիսի- Ախալքալաք-Կարս երկաթգիծը լուրջ քաղաքական գործոն է և Թուրքիան ու Ադրբեջանը դրանով մի շարք խնդիրներ են փորձելու լուծել: Նրանք ձգտելու են, այդ երկաթգծով շրջանցելով Հայաստանը ,միանալ, դա Թուրքիայի և Ադրբեջանի վաղեմի երազանքն է եղել` ցամաքային երաշխավորված կապ հաստատել միմյանց մեջ ինտեգրումը խորացնելու և Թուրքիայի երազած պանթյուրքիստական գաղափարները կյանքի կոչելու առումով: Պանթյուրքիզմի ճանապարհին Հայաստանը և Վրաստանն են ընկած: Հայաստանը միշտ ապացուցել է, որ թույլ չի տա այդ կյանքի կոչել և Թուրքիան տեսնելով, որ Հայաստանը տեղի չի տա որոշեցին խնդիրը լուծել Վրաստանի միջոցով, հսկայական ֆինանսական ներդրումներ անելով և Վրաստանի իշխանությունների անհեռատես, կույր, արևմտամետ և ռուսատյաց քաղաքականությունն օգտագործելով։ Ինչը, մասամբ, նրանց հաջողվեց: Բաքու -Ջեյհան նավթամուղը, գազամուղը, այս երկաթգիծը դրանք Թուրքիայի և Ադրբեջանի համար այն հնարավորություններն են, որոնցով նրանք կուզենան ստեղծել այդ միջանցքը և կապվել միմյանց հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել