«Անվտանգության ոլորտի փորձագետները նախազգուշացրել են ավտոմեքենաների մասշտաբային կոտրման հնարավորության մասին։ Խոցելիությունները կարող են թույլ տալ ցանցահեններին վերածել ավտոմեքենաները մահաբեր զենքի»,- հայտնում է The Times-ը։

Նյու Յորքի համալսարանի գիտնականները նշել են, որ մեքենաները, որոնք հավաքվել են 2005 թվականից հետո, ցանցահենների համար հանդիսանում են «դյուրին թիրախ» և կարող են կոտրվել։

Համակարգչային անվտանգության ոլորտի ամերիկացի առաջատար մասնագետ Ջասթին Կապոսը նշել է, որ ցանկացած մեքենա կարելի է դիտարկել որպես մի քանի մարդու սպանության պոտենցիալ միջոց։ Նրա խոսքով՝ ցանցահենների համար մեքենաների խոցելիությունը կարելի է դիտարկել որպես ազգային անվտանգության խնդիր։

Փորձագետը նշել է, որ հեռակա կերպով կարելի է ոչ միայն միացնել ու անջատել շարժիչը, այլև ազդել ղեկային կառավարման և արգելակման համակարգի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել